Ուկրաինացի գործարար Սեյար Կուրշուտովը Նատալյա Պոկլոնսկայայի համար 100 հազար դոլար պարգեւատրում է հայտարարել։
«Ես երաշխավորում եմ 100,000 դոլար բոնուս նրան, ով կբռնի և կհասցնի նրան Ուկրաինայի անվտանգության ծառայության մոտակա բաժանմունք»,- գրել է նա իր Facebook-ում։
Հիշեցնենք, որ այսօր Ղրիմի նախկին դատախազը Խերսոնի շրջան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կողմից մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով։
Պոկլոնսկայան հայտարարել է, որ տեղի բնակիչները չեն ընդունում մարդասիրական օգնությունը՝ Ուկրաինայի ազգայնականների կողմից հնչեցվող սպառնալիքների պատճառով։
0Comments