Ռուսական Զինուժի ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել ուկրաինական 5 բնակավայրերի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Մանրամասներ
ա

Ուկրաինայում հարձակողական գործողությունների ընթացքում ռուս զինվորականները գրացնել են 11 կմ առաջխաղացում, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը կիրակի տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքս-ԱՎՆ»-ն:

«Ռուսական Զինված ուժերի ստորաբաժանումները հարձակողական գործողությունների արդյունքում վերահսկողություն են սահմանել Պրիյուտնոյե, Ազվիտնե-Բախանե, Ստարոմլինովկա, Օկտյաբրսկոյե եւ Նովոմայսկոյե բնակավայրերի նկատմամբ: Առաջխաղացումը կազմել է 11 կիլոմետր»,-ասել է Կոնաշենկովը:

Նա նաեւ հայտնել է, որ ԼԺՀ-ի զորքերի խմբավորումը, շարունակելով հարձակողական գործողությունները, վերահսկողություն է սահմանել Ռուբցի, Կարպովկա, Մակեեւկա, Նովոլոբովկա, Լիպովոյե, Սրեդնեյե, Զելյոնայա Դոլինա, Զակաբլուխովկա բնակավայրերի նկատմամբ»:

«ԴԺՀ-ի Զինված ուժերի ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել Պերեդովոյե, Կարյերնոյե եւ Ռավնոպոլ» բնակավայրերում»,-հայտնել է Կոնաշենկովը: