Ռոսսելխոզնադզորը թույլ է տալիս բանջարեղեն մատակարարել մի շարք երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Եգիպտոսից։ Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«2022 թվականի մարտի 5-ից «Ռոսսելխոզնադզորը» չեղարկում է նախկինում սահմանված սահմանափակումները և վերսկսում է 9 երկրներից բուսական մթերքների ներմուծումը Ռուսաստան՝ առանց սահմանափակումները հաշվի առնելու»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այսպիսով, թույլատրվում է Հայաստանից և Ադրբեջանից լոլիկ ներկրել, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից՝ կարտոֆիլ, Թուրքիայից՝ լոլիկ, պղպեղ, ցուկինի և սմբուկ։
0Comments