Վրաստանի կառավարությունը արագացված կարգով ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար դիմում է ներկայացնելու։ Այս մասին «Վրացական երազանք» իշխող կուսակցության գրասենյակում կայացած հատուկ ճեպազրույցում հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով, համապատասխան որոշումն ընդունվել է կուսակցության քաղխորհրդի եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ խորհրդակցությունների հիման վրա։ Թբիլիսին ԵՄ-ին անդամակցելու համար պաշտոնապես հայտ կներկայացնի վաղը՝ մարտի 3-ին։
«Մենք կոչ ենք անում ԵՄ կառույցներին արտակարգ ռեժիմով դիտարկել մեր դիմումը և որոշում կայացնել Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Մեր երազանքն ու քաղաքական նպատակն է, որ Վրաստանը դառնա տնտեսապես ուժեղ և ապահով եվրոպական երկիր։ Հենց այս նպատակին է ծառայում մեր կառավարության յուրաքանչյուր քայլ, այդ թվում՝ մեր այսօրվա որոշումը»,- ասել է Կոբախիձեն։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Ուկրաինան ԵՄ անդամակցության հայտ էր ներկայացրել։
0Comments