Մալթան դադարեցրել է քաղաքացիության եւ անձնագրերի տրամադրումը Ռուսաստանից եւ Բելառուսից դիմողների համար՝ հայտարարելով, որ չի կարող պատշաճ կերպով ուսումնասիրել ներկա իրավիճակը, հաղորդում է Reuters-ը։
Միջերկրածովյան կղզին սկսել է անձնագրեր վաճառել 2014թ. ծրագրի շրջանակում, որը պաշտոնապես կոչվում է «քաղաքացիություն հանուն ներդրումների»։
Վարչապետ Ռոբերտ Աբելան սկզբնապես դեմ է եղել Ռուսաստանից եւ Բելառուսից դիմողների համար ծրագրի դադարեցման կոչերին՝ ասելով, որ ծրագիրը հավաքել է հարյուրավոր միլիոն եվրո եւ Մալթային հնարավորություն է տվել առատաձեռն օգնություն ցուցաբերել գործարարներին կորոնավիրուսի ճգնաժամի ժամանակ։
Սակայն ավելի ուշ հայտարարվել է, որ ծրագիրը կասեցվել է Ռուսաստանից եւ Բելառուսից դիմողների համար։
Ծրագիրը հարուստ օտարերկրացիներին թույլ է տալիս քաղաքացիություն ստանալ՝ շուրջ 1 միլիոն եվրոյի ներդրման դիմաց: Ռուսաստանցիները կազմում են քաղաքացիություն գնած բոլոր անձանց մեկ քառորդից ավելին։
0Comments