Ուկրաինան կարող է հարվածներ հասցնել Բելառուսի օբյեկտներին՝ ի պատասխան բելառուսական զորքերի ներխուժման, բայց միայն գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով։ Այս մասին ասել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Մեր զորքերը ոչնչացնում են այն տեխնիկան և ռեսուրսները, որոնք մեր երկրում են։ Բայց եթե մեր գլխավոր հրամանատարը որոշում կայացնի, ապա դա կկատարվի։ Իհարկե (մենք կարող ենք դա անել – խմբ.)», ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինան կարող է հարվածներ հասցնել Բելառուսի օբյեկտներին։
0Comments