Եվրախորհրդարանում ներկայացվել է բանաձեւի նախագիծ, որով Ռուսաստանը Ուկրաինա ներխուժելու պատճառով «իզգոյ պետություն» է ճանաչվում։ Այս մասին հայտնում է Դոյչե վելլեն։
Խորհրդարանական խմբակցությունների մեծամասնության պաշտպանած նախագծով առաջարկվում է ընդլայնել պատժամիջոցները՝ «նպատակ ունենալով ռազմավարականորեն թուլացնել ռուսական տնտեսությունը և արդյունաբերական բազան, հատկապես ռազմարդյունաբերական համալիրի առումով»։ Մասնավորապես, խոսվում է Ռուսաստանից նավթի և գազի ներմուծման կրճատման և Swift միջազգային վճարային համակարգից Ռուսաստանի և Բելառուսի լրիվ դուրսմղման մասին։ ԵՄ նավահանգիստները նույնպես պետք է փակվեն ռուսական նավերի համար, իսկ Ռուսաստանի հետ ծովային հաղորդակցությունը պետք է դադարեցվի։ Եվրախորհրդարանի բանաձեւը, որը նախատեսվում է ընդունել մարտի 1-ին, պարտադիր ուժ չունի։
0Comments