1 մլն դոլար գրանտ՝ պատգամավորի կնոջ ՊՈԱԿ-ին կառավարական «դաչաների» սպասարկման համար․ Oragir.news

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Վարչապետի աշխատակազմը 469 մլն 741 հազար դրամ կամ 978 հազար 600 դոլար դրամաշնորհ է հատկացրել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին, որի տնօրենի պաշտոնակատարը Անժելիկա Շապովալովան է։ Շապովալովան ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Էդգար Հակոբյանի կինն է, և, ըստ Oragir.news-ի տեղեկությունների, վարչապետի կին Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ աղջիկը։

1

Պայմանագրում նշված է, որ այդ մոտ 1 մլն դոլար դրամաշնորհը ՊՈԱԿ-ը պետք է ծախսի կառավարական «դաչաների» սպասարկման վրա։ Այդ գումարով Շապովալովայի ղեկավարած ՊՈԱԿ-ը պիտի իրականացնի պաշտոնատար անձանց առանձնատների սպասարկում, քոթեջների, հողատարածքների սպասարկում, պահպանություն, պաշտոնյաների առանձնատների կահավորում, տեխնիկական վերազինում։

1

Դրամաշնորհի ակնկալվող արդյունքների և դրանց գնահատման չափանիշների բաժնում ընդամենը գրված է հետևյալը․ «ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների տարածքների բարեկարգում և բարելավում, խնամք»։ Դրամաշնորհը պատգամավորի կնոջ ՊՈԱԿ-ին տրվել է 1 տարվա գործունեության համար։

1