Էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց Հայաստանում

Այն հասանելի կլինի հանրապետության ողջ տարածքում
Live24.am-ը ներկայացնում է

1

Հայաստանում այս տարի կստեղծվի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց: Այն կազմված կլինի 23 լիցքավորման կայանից, որոնք կգործեն Հայաստանի ողջ տարածքում:

Հիշեցնենք, որ կառավարությունը ավելի վաղ հավանություն էր տվել 2019թ-ի հուլիսի 1-ից էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների և մոտոցիկլետների (ոչ հիբրիդային) ներկրումն ԱԱՀ վճարումից ազատելու վերաբերյալ օրենքի նախագծին:

Արտոնությունը գործելու է մինչև 2022թ-ի հուլիսի 1-ը: