Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է կնքել Կրիշտիանու Ռոնալդուի 11-ամյա որդու հետ:
Sportbible պարբերականի փոխանցմամբ, պորտուգալացի հարձակվողի որդին այսուհետ հանդես կգա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:
11-ամյա ֆուտբոլիստը հոր՝ Ռոնալդուի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո, հանդես է գալիս անգլիական թիմի ակադեմիայում և արդեն իսկ պայմանագիր է կնքել ակումբի հետ:
Կրիշտիանու Ռոնալդու-կրտսերը ընտրել է 7-րդ համարի մարզաշապիկը:
0Comments