Պաշտոնական Անկարայից եկող ազդակները դրական կոնտեքստում են, մենք հույս ունենք, որ այս անգամ արդեն առարկայական քննարկումներ կսկսվեն երկու հատուկ ներկայացուցիչների միջև։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով փետրվարի 24-ին ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում կայանալիք հանդիպմանը։
«Պաշտոնական Անկարայից այս մասին եկող ազդակները, ուղերձները, ակնարկները առավելապես դրական կոնտեքստում են, և մեր ակնալիքներն էլ այդպիսին են»,-ասաց նա։
Անդրադառնալով Թուրքիայի փոխնախագահի հայտարարությանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Անթալիայում կայանալիք համաժողովին`Միրզոյանն ասաց․
«ՀՀ վարչապետի՝ Անթալիայում կայանալիք միջոցառմանը մասնակցելու հարցը չի քննարկվում։ Հրավեր ուղակվել է իմ և Ռուբեն Ռուբինյանի անունով։ Որոշում չկա։ Այն մեծապես կախված կլինի նաև Վիեննայի հանդիպման արդյունքներից»,-հայտարարեց Միրզոյանը։
0Comments