Զաս․ Հայ-ադրբեջանական սահմանին դեռ կան լարվածության օջախներ․ Իմ աչքերով եմ տեսել, թե ինչ է կատարվում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

«Իհարկե, լարվածության օջախներ կան, եւ դրանք կան հայ-ադրբեջանական սահմանին։ Ես այնտեղ եղել եմ, իմ աչքերով եմ տեսել, թե ինչ է կատարվում։ Բայց, ըստ էության, սահման, այնտեղ, որպես այդպիսին, չկա. կա շփման գիծ, ​​հենակետեր, դիտակետեր։ Ժամանակ առ ժամանակ փոխհրաձգություններ են լինում։ Այդպես չպետք է լինի»,- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այժմ կողմերի առջեւ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման լուրջ խնդիրն է, դա մեծ եւ բարդ աշխատանք է, սակայն, այնուամենայնիվ, թույլ կտա ամրապնդել տարածաշրջանի անվտանգությունը. «Զգուշավոր լավատեսություն կա, որ ավարտվում է պատերազմի մի ամբողջ դարաշրջան եւ սկսվում է մեկ այլ դարաշրջան: Ես կարող եմ սխալվել լավատեսության մասով, բայց, ամեն դեպքում, պետք է ողջունել այն քայլերը, որոնք այժմ արվում են խաղաղության հաստատման համար»: