Յակուտսկի բնակչուհին ողջ է մնացել ութերորդ հարկից ընկնելուց հետո, քննիչները ստուգում են դեպքի հանգամանքները, Թերթ.am-ի փոխանցմամբ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սոցցանցի օգտատերերը տեղեկություն են տարածել, որ Յակուտսկում մի կին ընկել է ութերորդ հարկից, նա ողջ է մնացել և շտապօգնություն է կանչել։ Ավելի ուշ համացանցում հայտնվել է նրա անկման տեսանյութը։
Ինչպես մանրամասնում է ntv.ru-ն, ընկնելուց հետո նա վեր է կացել, բարձրացել իր բնակարան ու շտապօգնություն կանչել։
Այժմ նա հոսպիտակացված է: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։
Ուշագրավ․ 8-րդ հարկից ընկած կինը բարձրացել է իր բնակարան ու շտապօգնություն կանչել
Մանրամասները՝ տեսանյութում
0Comments