Կորոնավիրուսի դեմ ներմուծված պատվաստանյութերը Հայաստանում գրանցված չեն. Արա Զոհրաբյան

Մանրամասներ
անահիտ ավանեսյան

ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կորոնավիրուսի կանխարգելման դեմ ՀՀ-ում կիրառվող պատվաստանյութերի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության կողմից իր հարցման պատասխանը:

Հրապարակած փաստաթղթում մասնավորապես նշված է, որ 2022 թվականի հունվարի 28-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության դեմ ՀՀ-ում կիրառվում են ԱստրաԶենեկա, Մոդեռնա, Սպուտնիկ-ՎԻ, Սինոֆարմ, ԿորոնաՎակ, Սպուտնիկ Լայթ պատվաստանյութերը:

Փաստաթղթում նշված է նաև, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության դեմ ներմուծված պատվաստանյութերը ՀՀ-ում գրանցված չեն:

Ստորև ներկայացվող լուսանկարը՝ Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից:

1