Իրավիճակն աշխարհում անկանխատեսելի է եւ ցանկացած պահի կարող է թեժ փուլ անցնել։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ օտարերկրյա պետությունների դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։
«Մենք լավ ենք հիշում այդ պատերազմի սարսափները եւ այսօր մտահոգությամբ հետեւում ենք աշխարհում լարվածության աճին։ Իրավիճակն այսօր հիշեցնում է 30-ականների վերջը եւ 40-ականների սկիզբը։ Այն վտանգավոր է իր անկանխատեսելիության պատճառով եւ ցանկացած պահի կարող է թեժ փուլ անցնել»,- ասել է Լուկաշենկոն, գրում է Բելթան։
Լուկաշենկոն ասել է, որ ոչ լեգիտիմ պատժամիջոցների կիրառումն ապակայունացնելու է իրավիճակը աշխարհում։
«Աշխարհում իրավիճակի ապակայունացմանը նպաստում է որոշ պետությունների կողմից անօրինական պատժամիջոցների լայնածավալ կիրառմանը»,- ասել է նա:
Նախագահի խոսքով՝ Բելառուսն ակտիվորեն աշխատում է ավանդական շուկաներում, նոր շուկաներ է ուսումնասիրում եւ բոլոր երկրներին հրավիրում է փոխշահավետ համագործակցության. «Մենք առաջարկելու բան ունենք արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, դեղագործության եւ շատ այլ ոլորտներում: Մենք պատրաստ ենք նաեւ վստահելի հարաբերություններ զարգացնել մշակութային, կրթական, գիտական, սպորտային եւ այլ հումանիտար ոլորտներում»։
0Comments