Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները շարունակում են պատրաստվել ցանկացած սցենարի. Բայդենը՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդին

Մանրամասներ
բայդեն
ա

«Եթե Ռուսաստանը որոշի հրաժարվել դիվանագիտությունից եւ հարձակվել Ուկրաինայի վրա, նա պատասխանատվություն կկրի, եւ կլինեն արագ ու լուրջ հետեւանքներ»: Այս մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդին ուղղված ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Այսօր ՄԱԿ Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ը մանրամասն ներկայացրեց Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ ռուսական սպառնալիքի ամբողջ բնույթը։ Եւ մենք միջազգային հանրությանը բացատրեցինք այս սպառնալիքի բոլոր հետեւանքները՝ ոչ միայն Ուկրաինայի, այլ նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքների եւ ժամանակակից միջազգային կարգի համար։

Եթե Ռուսաստանն անկեղծորեն մտադիր է երկխոսության միջոցով լուծել մեր անվտանգության խնդիրները, ապա Միացյալ Նահանգները, մեր դաշնակիցներն ու գործընկերները կշարունակեն բարեխղճորեն գործել: Եթե դրա փոխարեն Ռուսաստանը որոշի հրաժարվել դիվանագիտությունից եւ հարձակվի Ուկրաինայի վրա, Ռուսաստանը պատասխանատվություն կկրի, նրան արագ ու լուրջ հետեւանքներ են սպասում։

Միացյալ Նահանգները, մեր դաշնակիցներն ու գործընկերները շարունակում են պատրաստվել ցանկացած սցենարի։ Աշխարհը պետք է պարզ պատկերացում ունենա այն գործողությունների մասին, որոնց սպառնում է Ռուսաստանը, եւ պատրաստ լինի արձագանքել այն ռիսկերին, որ այդ գործողությունները ներկայացնում են բոլորիս համար»,- նշել է նա։

Նրա խոսքով, Անվտանգության խորհրդի այսօրվա նիստը «կարեւոր քայլ է ամբողջ աշխարհին համախմբելու համար, որպեսզի արտահայտվենք միասնական ձայնով՝ հրաժարվել ուժի կիրառումից, կոչ անել ռազմական դեէսկալացիայի, աջակցել դիվանագիտությանը՝ որպես առաջընթացի լավագույն ուղի, եւ յուրաքանչյուր անդամ պետությունից պատասխանատվություն պահանջել իր հարեւանների դեմ ռազմական ագրեսիայի համար»: