37 միլիոն մարդ՝ մեկ տարում. Հայտնի է եվրոպական մայրցամաքում ամենածանրաբեռնված օդանավակայանը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Ստամբուլի օդանավակայանը ճանաչվել է եվրոպական մայրցամաքում 2021 թվականի համար ամենից ծանրաբեռնված օդանավակայանը։ Այս մասին հայտնում է Օդանավակայանների միջազգային խորհուրդը (ACI)՝ հրապարակված զեկույցում։

Վերջին մեկ տարվա ընթացքում Ստամբուլի օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 37 միլիոն մարդ։

Երկրորդ տեղում Մոսկվայի Շերեմետեւոն է՝ 30,9 միլիոն մարդ ուղեւորահոսքով։ Երրորդ տեղում Փարիզի Դը Գոլի օդանավակայանը՝ 26,2 միլիոն մարդ ուղեւորահոսքով։ Հնգյակը եզրափակում են Ամստերդամի Սհիպհոլը եւ Մոսկվայի Դոմոդեդովոն։

ա