Եմենի սպառնալիքների ֆոնին՝ Աբու Դաբիի և Դուբայի օդանավակայաններում ավիաթռիչքները դադարեցվել են

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Եմենի զինված ուժերի լայնածավալ գործողությունները ԱՄԷ-ի ներքին հատվածում։

Եմենի զինված ուժերի ներկայացուցիչն ասել է, որ առաջիկա ժամերին կարևոր հայտարարություններ կանի Արաբական Միացյալ Էմիրությունների խորքում Եմենցի ռազմական լայնածավալ գործողությունների վերաբերյալ:

Միևնույն ժամանակ արաբական որոշ լրատվամիջոցներ հաղորդում են Աբու Դաբիի երկնքում հզոր պայթյունների ձայների մասին։

Աբու Դաբիի և Դուբայի օդանավակայաններում այս պահին դադարեցվել են ավիաթռիչքները, իսկ ափամերձ գոտիներում ոչ մի ինքնաթիռ չի նկատվում։

Որոշ հետախուզական և անվտանգության աղբյուրներ հաղորդում են Աբու Դաբիի երկնքում թիրախներին հակազդելու համար հակաօդային պաշտպանության համակարգերի ակտիվացման մասին։