Վերջին երկու շաբաթում սահմանին լարվածություն կար և կրակոցներ էին մեր դիրքերի ուղղությամբ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Չինարիում հանգիստ է, և կրակոցները դադարել են․ Առավոտ-ի հետ զրույցում ասաց Չինարիի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը։

«Ընդհանրապես նախկին տարիներին այս շրջանում լինում էին կրակոցներ, բայց վերջին երկու շաբաթում սահմանին լարվածություն կար և հակառակորդի կողմից կրակոցներ էին մեր դիրքերի ուղղությամբ։ Բնակավայրերի վրա կրակոցներ չկան, միայն հենակետերի վրա են կրակոցները, սակայն մենք ամուր կանգնած ենք, քանի որ մեզ համար սովորական է, արդեն 30 տարի է՝ կրակոցների տակ ապրում ենք»։

Սաղոյանը, սակայն, վստահեցնում է, որ կրակոցները չեն անհանգստացրել բնակիչներին, իսկ դիրքերում տղաները վստահ են կանգնած.

«Մեր բանակն այստեղ շատ ուժեղ է, մենք բացարձակ անհանգստանալու բան չունենք, իսկ այս պահին կրակոցները դադարել են»