Աստծո կամքը անտեսել հնարավոր չէ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Ամենքս էլ ունենք մտքեր, ծրագրեր, թաքուն երազանքներ, որոնց համար պայքարում ենք ու ցանկանում, որ դրանք անպայման իրականանան, բայց միշտ չէ, որ մեր ցանկությունները համընկնում են Աստծո կամքի հետ։ Ու այս ամենին երբեմն հետևում են մեծ հիասթափություններ։

Սկսում ենք մտածել, թե Աստված կանխավ տնօրինել է յուրաքանչյուրիս կյանքը, հետևաբար անիմաստ են բոլոր նախաձեռնությունները, քանզի մենք խորհում են, իսկ Աստված տնօրինում է այնպես, ինչպես Ինքն է ճիշտ ու արժանի համարում։

Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ շատերիս մոտ սովորություն կա, որոևէ գործ սկսելուց առաջ պարտադիր մտքում ասել՝ թող  Քո կամքով ամեն բան լինի Տե՛ր։ Ու այս մտքով էլ սկսում ենք գործի հիմքը դնել։ Ինքս էլ այդպիսինն եմ, երբ ինչ որ բան եմ ձեռնարկում միշտ մտքումս ասում եմ Տերունական աղոթքի այս տողերը. «Թող Քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա»: 

Այս Տերունական աղոթքը պատգամ է ամեն մեկիս համար: Մենք ընդունում ենք Տիրոջ կամքը և հաստատում, որ համաձայն ենք այդ կամքի հետ: 

Եկեղեցու հայրերից մեկն ասում է, որ մարդ երեք կամք կարող է կատարել. առաջինն Աստծո կամքն է, որ կատարյալ ու փրկագործ է, երկրորդը մարդու կամքն է, որ առանց Աստծո չի կարող փրկչական լինել, և երրորդը դիվական կամքն է, որ միայն դեպի կործանում է տանում: Այստեղից մենք պետք է հասկանանք, որ միայն Աստծո կամքն է, որ յուրաքանյուր մարդու համար ամփոփվում է նրա հոգու փրկության մեջ: Աստված քննում է ամեն մեկի հոգին և տալիս է նրան այն, ինչը կօգնի դեպի փրկություն  ընթանալու: Երբ Տերը տեսնում է, որ արժանի ենք Նա անպայման արժանացնում է մեզ այդ բարիքին, իսկ եթե չի տալիս, ուրեմն՝ դրա պատճառները պետք է փորձենք ինքներս մեր մեջ գտնել։ Հիշե՛ք, ամեն մարդ ստանում է ըստ իր ներքին տրամադրվածության ու իր սրտի մեծության չափով: 

qahana.am