Մոսկվայում ոստիկանությունը դադարեցրել է Գարեգին Նժդեհի մասին կինոնկարի ցուցադրությունը՝ որակելով այն նացիզմի ռեաբիլիտացիա

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Մոսկվայում ոստիկանությունը դադարեցրել է Գարեգին Նժդեհի մասին կինոնկարի ցուցադրությունը։ Նշենք, որ ցուցադրությունը կազմակերպված է եղել Ռուսաստանի Հայերի միության կողմից։

Դիտման վայր են ժամանել ոստիկաններ, որոնք կարդացել են դատախազի որոշումը, ըստ որի՝ անթույլատրելի է կինոնկարի դիտման անցկացումը, քանի որ դա նշանակում է նացիզմի ռեաբիլիտացիա, որը համարվում է քրեական հանցագործություն ըստ ռուսական օրենքների և հեռացրել դիտման համար հավաքվածներին։

Այս մասին հայտնում է ռուսական REGNUM լրատվական գործակալությունը՝ Նժդեհին որակելով որպես «հայ հիտլերական»։