Ստամբուլի քաղաքապետը, ով Էրդողանի մրցակիցն է, հայտնվել է սկանդալի կենտրոնում. Ի՞նչ են ֆիքսել տեսախցիկները  

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն սկանդալի կենտրոնում է հայտնվել, որը տարածվել է կառավարական ԶԼՄ-ներում: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, մի շարք պարբերականներ կադրեր են հրապարակել, որոնք ֆիքսել են վերահսկման տեսախցիկները:

Հրապարակված կադրերը պատկերում են, թե ինչպես է Իմամօղլուն ծառայողական մեքենայով մոտենում թանկարժեք ռեստորանին, մինչդեռ քաղաքում մի քնի ժամանոց խցանումներ են տիրում ձյան տեղումների պատճառով:

Քաղաքապետին մեղադրել են անգործության մեջ տարերային աղետի պահին և հայտարարել քաղաքագլխի իր պարտականություններն անելու անկարողության մեջ:

Իմամօղլուն հայտարարել է, որ տեսանյութի հրապարակման պատճառով բողոք է ներկայացրել դատախազություն և մտադիր է պաշտպանել իր իրավունքը մինչև վերջ: Նա նաև կոչ է արել երկրի նախագահին գտնել և պատժել տեսանյութի տարածման մեղավորներին: