Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) հերթական համագումարը տեղի կունենա վաղը՝ հունվարի 29-ին՝ ժամը 12:00-ին, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում (9-րդ հարկ):
ՀԺՄ անդամներին խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միջոցառումը բաց է լուսաբանման համար:
Համագումարը լուսաբանել ցանկացող լրագրողները ներկայանան լրատվամիջոցը ներկայացնող անվանաքարտերով և անձը հաստատող փաստաթղթերով:
Օրակարգում՝ ՀԺՄ նախագահի, վարչության անդամների, Վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրություն: Նորացված կանոնադրության ընդունում:
0Comments