Ադրբեջանական կողմը սահմանի հյուսիս-արևելյան հատվածում անկանոն կրակահերթ է արձակվել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունվարի 27-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է։

Իրականում, հունվարի 27-ին, ժամը 22։00-ի սահմաններում, սահմանի նշված հատվածում, մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել ադրբեջանական կողմից, որոնց հայկական ստորաբաժանումները չեն պատասխանել։

Կրակոցները գիշերն են հնչել։ Կարճ է տևել, դիրքերի ուղղությամբ են կրակել, տուժածներ չկան։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սողոյանը: