Ներկայում ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Արևելք ընդհանրապես չի նախատեսվում. Գերմանիայի ԱԳ նախարար

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

ՆԱՏՕ-ն ներկայում չի պատրաստվում իր շարքերն ընդունել Արևելյան Եվրոպայից նոր երկրներ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Funke Mediengruppe-ին տված հարցազրույցում։

«Ներկայում ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Արևելք ընդհանրապես չի նախատեսվում։ Ուստի Մոսկվայում ես երկար քննարկում էի վարում Ռուսաստանի արտգործնախարարի հետ այն մասին, թե ինչի շուրջ ենք մենք վիճում», - ասել է պաշտոնյան:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես վարվել ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Ուկրաինայի ցանկության հետ՝ Գերմանիայի արտգործնախարարն ասել է. «Բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանը, գիտեն, որ դա ներկայում օրակարգում չէ»։ Միաժամանակ նա կրկնել է իր նախկին միտքը, որ յուրաքանչյուր երկիր կարող է ինքնուրույն ընտրել, թե որ դաշինքներին կցանկանա միանալ։

Մոսկվայի ամենակարևոր պահանջը մնում է դաշինքի հրաժարումը դեպի արևելք ընդլայնումից և ՆԱՏՕ-ի բանակի վերադարձը 1997 թվականի (երբ ստորագրվեց Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնադիր ակտը) սահմաններին: Ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Բրյուսելը պատրաստ չեն նման երաշխիքներ տալ՝ ի թիվս այլնի հղում անելով այն փաստին, որ ոչ մի երկիր հարկադրված չի եղել անդամակցել կազմակերպությանը։