Այսօր պատրաստվում եմ Կորոնավիրուսի թեստ հանձնել. Սուրեն Պապիկյանն այլ հարցերի չպատասխանեց

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

«Դրա մասին Ազգային ժողովում կխոսեմ». Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չպատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերին:

Հարցեր ուղղվեցին բանակի վերակազմավորման, պատերազմից հետո բանակի բարեփոխումների, սպառազինվելու վերաբերյալ, որոնց Սուրեն Պապիկյանն միայն ասաց. «Դրա մասին Ազգային ժողովում կխոսեմ»:

Դիտարկմանը, որ ԱԺ-ում էլ չի խոսում, նա արձագանքեց. «Կգամ կխոսեմ, օրինագծերը կբերեմ»:

Ինչ վերաբերում է իր հարսանիքից հետո բազմաթիվ պաշտոնյաների, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի  կորոնավիրուսով վարակվելուն, նա ասաց. «Կորոնավիրուսի թեստ պատրաստվում եմ հանձնել այսօր»: