Ղազախստանում իրավիճակը լիովին կայունացել է. Տոկաև

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Հունվարի սկզբին տեղի ունեցած անկարգություններից հետո Ղազախստանում իրավիճակը լիովին կայունացել է, կարգուկանոնը վերականգնվել է։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, որի նախագահությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, գրում է ՏԱՍՍ-ը։

Անվտանգության խորհրդի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն ընդգծել է, որ ներկայում երկրում իրավիճակը լիովին կայունացել է, կարգուկանոնը վերականգնված է, ձեռնարկվում են բոլոր միջոցները անհատի, հասարակության և պետության պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու համար։

Տոկաևը նաև հանձնարարել է անհապաղ սկսել ազգային անվտանգության բոլոր ասպեկտների ամրապնդմանն ուղղված կոնկրետ միջոցառումների անհապաղ իրականացումը։ Նախագահը նշել է, որ բոլոր պետական կառույցները պետք է դասեր քաղեն տեղի ունեցած իրադարձություններից, և ազգային անվտանգության արդիականացված համակարգը պետք է պատրաստ լինի արձագանքելու ցանկացած բարդության մարտահրավերներին։

Հունվարի սկզբին Ղազախստանում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, դրանց մասնակիցները հարձակվել են ոստիկանների ու զինվորականների վրա։ Նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է հեղաշրջման փորձի մասին։ Հունվարի 7-ի դրությամբ իրավիճակը կայունացել էր, հունվարի 19-ին ողջ հանրապետությունում չեղարկվել է արտակարգ դրությունը։ Իշխանությունների տվյալներով՝ այս իրադարձությունների հետևանքով զոհվել է 225 մարդ, ավելի քան 4,5 հազարը՝ վիրավորվել։