Իսրայելը մերժել է ԱՄՆ-ի պահանջը և կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին

Մանրամասներ

ա

«Middle East Eye»  լրատվական կայքի թուրքական բաժնի խմբագիր Ռաքըբ Սոյլուն Twitter-ի իր էջում ուշագրավ հրապարակում է կատարել: Նա, մասնավորապես, գրել է, որ հայ-ադրբեջանական երկրորդ արցախյան պատերազմում ԱՄՆ վարչակարգը Իսրայելից պահանջել է դադարեցնել ռազմական սպառազինությունների մատակարարումը Ադրբեջանին, որպեսզի հարկադրի Ադրբեջանին զինադադար կնքել:

Սակայն Իսրայելը հրաժարվել է կատարել այս պահանջը: Լուրը հայտնում են Press Time-ը և regionmonitor.com-ը: 

Հատկանշական է, որ թուրք խմբագրի հրապարակումն աչքի է ընկնում հակահայկական տրամադրություններով՝ հայերին անվանելով «անջատողական»: