Տաջիկստանի ու Ղրղըզստանի սահմանին փոխհրաձգություն է սկսվել երկու երկրների սահմանապահների միջեւ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ղրղըզստանի սահմանային վարչության մամուլի ծառայությանը։
ժամը 19:35-ի սահմաններում իրավիճակը սրվել է Ղրղըզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ստորաբաժանումների վրա Բատկենի շրջանի Չիր-Դոբո տեղանքում տաջիկական կողմից զենքի կիրառման եւ կրակոցների պատճառով: Ղրղըզստանի եւ Տաջիկստանի սահմանապահ զորքերի ստորաբաժանումների միջեւ հիմնական փոխհրաձգությունը տեղի է ունենում Տորտ-Կոչոյի եւ Չիր-Դոբոյի տարածքներում»,- հայտարարել են Բիշքեկում։
Բիշքեկը հավելել է, որ տաջիկական կողմը ականանետեր եւ նռնականետեր է օգտագործում։
Իրավիճակի սրման հետևանքով Ղրղզստանի սահմանամերձ գյուղերի բնակիչները տարհանվում են փոխհրաձգության գոտուց։
Վերջին անգամ նմանատիպ իրավիճակ եղել է դեկտեմբերին՝ նույն շրջանի Կոչո-Բոյու տեղանքում։
0Comments