Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն

Մանրամասներ

1

Պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն։

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ այս որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ 

Նախարարի խոսքով՝ միջոցառման շահառուներից շատերը դեռևս չեն լուծել բնակարանային խնդիրները, լուծված չեն նաև որոշների զբաղվածության խնդիրներն ու գտնվում են սոցիալապես ոչ բարենպաստ վիճակում:

Այսպիսով՝ մինչև 18 տարեկան քաղաքացիները, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք ամսական կստանան 40 հազար դրամ, մյուս շահառուները՝ 20 հազար դրամ: