Օնիկ Գասպարյանը հարցաքննվել է

Մանրամասներ

ա

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Օնիկ Գասպարյանի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը չի հերքել տեղեկությունը, բայց նաեւ զերծ մնացել պաշտոնապես հաստատելուց։

Հակակոռուպցիոն կոմիտեն եւս չի հերքել՝ հրաժարվելով որեւէ մեկնաբանությունից։