ՌԴ ԱԳՆ. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կկանխի սահմանային միջադեպերի առաջացումը

Մանրամասներ

1

Ռուսաստանը շարունակում է սերտորեն աշխատել գործընկերների հետ՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը կյանքի կորելու նպատակով, որն այդ թվում նաեւ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ հետագա սահմանագծման հարցով երկկողմ հանձնաժողովի ստեղծում է նախատեսում՝ Մոսկվայի խորհրդատվական աջակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության եւ մամուլի  բաժնի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցեւը։

«Վստահ ենք, որ հանձնաժողովի ձեւավորումը եւ սահմանազատման գործընթացի մեկնարկը կնպաստեն սահմանային միջադեպերի կանխարգելմանը եւ, ընդհանուր առմամբ, կարեւոր ներդրում կունենան Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում։ Մենք նախատեսում ենք պրոֆիլային կապեր հաստատել, արդյունքների մասին լրատվամիջոցները պատշաճ կերպով կտեղեկացվեն»,- ասել է Զայցեւը։