Բոլորս նայում ենք դեպի էկրանը․ Կառավարության այսօրվա նիստ լինելու է աննման

Մանրամասներ

1

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում 28 հարց է ընդգրկված։ Հատկանշական է, որ այս հարցերից որևէ մեկը զեկուցվող չէ։ Չի բացառվում, որ մինչ նիստի սկսվելը փոփոխություններ լինեն։ Հնարավոր է անգամ, որ որոշ հարցեր դեռ գրանցված չեն կառավարության պաշտոնական կայքում, բայց փաստ է, որ այս պահին 28 հարցերից որևէ մեկը զեկուցվող չէ։

Հիշեցնենք, որ այսօրվա նիստը մյուսներից տարբերվելու է մեկ այլ բանով ևս։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վարակված է կորոնավիրուսով ու ինքնամեկուսացել է։ Այսինքն, նա նիստը վարելու է հեռավար, ինչպես նախորդ անգամ էր, երբ վարակվել էր կորոնավիրուսով։