Մենք պարոն Պուտինին հրավիրել ենք մեր երկիր. Սպասում ենք պատասխանի. Էրդողան

Մանրամասներ
ա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Թուրքիա։ Այս մասին հայտարարել է ինքը՝ Էրդողանը, անդրադառնալով Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրմանը, հայտնում է Sehrivan-ը։

«Մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկում ճգնաժամից դուրս գալու համար։ Մենք ցանկանում ենք խաղաղություն եւ կայունություն տարածաշրջանում։ Անհրաժեշտ ենք համարում հարցը լուծել երկխոսության ճանապարհով եւ խուսափել ուժի կիրառումից։ Կան սխեմաներ, որոնք սահմանել է ՆԱՏՕ-ն։ Հուսով եմ, որ Ռուսաստանը զինված հարձակման եւ Ուկրաինայի օկուպացիայի չի դիմի։ Մենք կարող ենք հյուրընկալել երկու երկրների ղեկավարներին եւ ճանապարհ բացել դեպի խաղաղություն։ Մենք պարոն Պուտինին հրավիրել ենք մեր երկիր։ Սպասում է պատասխանի։ Կցանկանայինք որոշակի քայլեր ձեռնարկել երկկողմ հանդիպում անցկացնելու համար»,- նշել է նա։