Գերմանիայի կանցլերը Վաշինգտոնում կհանդիպի Բայդենի հետ

Մանրամասներ

ա

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարի 7-ին Վաշինգտոնում բանակցություններ կունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին հայտնել է Bild-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ավելի վաղ, փետրվարին նախատեսվող այցի մասին հայտնել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին:

Ակնկալվում է, որ կողմերը քննարկելու են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը: