ԱՄՆ-ն զիջումների չի գնացել Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի նկատմամբ Ռուսաստանի հիմնական պահանջների հարցում. Բլինքենը փակագծեր է բացում

Մանրամասներ

ա

ԱՄՆ-ն Մոսկվային գրավոր պատասխանում զիջումների չի գնացել Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի նկատմամբ Ռուսաստանի հիմնական պահանջների հարցում։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հայտնում է AP-ն։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի արձագանքը հստակ ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը հավատարիմ է իր սկզբունքներին։ «Ոչ մի փոփոխություն չկա եւ չի լինի»,- ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանի անվտանգության պահանջներին Վաշինգտոնի գրավոր պատասխանը սահմանում է դեպի առաջ դիվանագիտական ուղին, եթե Մոսկվան լրջորեն վերաբերվի դրան, քանի որ Միացյալ Նահանգները ձգտում է կանխել Ուկրաինայի դեմ ռազմական էսկալացիան: