ՄՆ-ն Ռուսաստանին է փոխանցել անվտանգության ոլորտի առաջարկների պատասխանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Bloomberg գործակալությանը։
Փաստաթուղթը ՌԴ ԱԳՆ է տարել Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը։ Դիվանագետի մեքենան նախարարության շենքին է մոտեցել Երևանի ժամանակով 20։30-ին։
Հիշեցնենք` 2021 թվականի վերջին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր հրապարակեց։ Մոսկվան մասնավորապես պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն արևելքի ուղղությամբ հետագա ընդլայնումից:
0Comments