Ալեն Սիմոնյանը Դաշնակցակա՞ն է եղել

Մանրամասները՝ տեսանյութում

Իշխանության մեջ իմ կես տարիքին մարդիկ կան, որ 3-4 կուսակցություն են փոխել։ Նույն Ալեն Սիմոնյանը, Դաշնակցության միջանցքներում էի հանդիպում, կարծեմ վարչության անդամ էր։ Մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարեց Ռուբեն Հակոբյանը։

Հակոբյանը խոսեց նաև ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի մասին՝ հիշեցնելով, որ վերջինս «Լուսավոր Հայաստանի» կուսակցությունից էր․ «Հետո գնաց իշխանության խմբակցություն»։

«Մեր քաղաքական իրականության մեջ եզակի են եղել գործիչներ, ովքեր լինելով իշխանության մեջ՝ իրենց քաղաքական համոզմունքներին հավատարիմ մնալով գնացել են ընդդիմություն։ Այդ ժամանակ Դաշնակցությունն իշխանություն էր։ Ինձ նաև տարբեր պաշտոններ են առաջարկել, բայց ես միշտ իմ համոզմունքներին եմ մնացել։ Ես գտնում էի, որ պետությունը պետք է նորմալ ընդդիմություն ունենա բալանսավորված քաղաքական դաշտ ունենալու համար»,-ասաց նա՝ խոսելով ՀՅԴ-ից դուրս գալու մասին։