ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նեսնի Փելոսին (Կալիֆոռնիայի նահանգից), որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը և ԱՄՆ-ի պետական հիերարխիայում այժմ զբաղեցնում է կարևորությամբ երրորդ պաշտոնը, մտադիր է վերընտրման հասնել Կոնգրեսի ստորին պալատում: Այդ մասին ասված է նրա հայտարարության մեջ, որը տարածվել է հունվարի 25-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Թեև մենք հասել ենք առաջընթացի, պահանջվում է անել էլի շատ բան՝ մարդկանց կյանքը բարելավելու համար»,- նշել է Փելոսին, որն այժմ 81 տարեկան է: «Մեր ժողովրդավարությունը գտնվում է սպառնալիքի տակ ճշմարտության վրա հարձակումների, Կապիտոլիումի վրա հարձակման և նահանգներում ընտրական իրավունքի վրա հարձակման պատճառով»,- հավելել է օրենսդիրը:
«Ես իմ թեկնածությունը քվեարկության են դնում Կոնգրեսում նոր ժամկետով, որպեսզի աշխատեմ ի շահ ժողովրդի և պաշտպանեմ ժողովրդավարությունը»,- նշել է Փելոսին: Նա չի պազաբանել, թե մտադիր է արդյոք հետագայում հասելու Նեկայացուցիչների պալատի խոսնակի ընտրման: Փելոսին ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատում Կալիֆոռնիան է ներկայացնում 1987 թվականից: ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի են ունենալու 2022 թվականի նոյեմբերին: Ընտրվելու են Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները և 34 սենատորներ: Ներկայում Կոնգրեսի ստորին պալատում դեմոկրատները պահպանում են մեծամասնությունը:
Նենսի Փելոսին ցանկանում է վերընտրվել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում. Նա 81 տարեկան է
Մանրամասներ
0Comments