«Ձենդ կտրիր, վեր ընկիր տեղդ», «անասուն, էշ», «կթքեմ վրեդ». ԱԺ-ում կրքերը թեժացան

Մանրամասները՝ տեսանյութում

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում իրավիճակը լարվեց, հնչեցին վիրավորանքներ:

Նշենք, որ նիստում քննարկվում էր Հեռուստատեսության եւ ռդիոյի հանձնաժողովի անդամի համար ընդդիմության կ ողմից առաջադրված թեկնածու Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը:

Նա իր ելույթում նախ նշեց, որ լրագրող Վահե Մակարյնին ժամանակին թեթեւ ապտակել է, երբ վերջինս հայհոյել է. «Եղել է հայհոյանք եւ եղել է թեթեւ ապտակ:

Ձեր լիդերը շատ դաժան, կոպիտ, սրիկա հայհոյանք է տալիս, ասում է՝ փակեք կամերան, որ չերեւա եւ ձեռքով այդ գործողությունն է  ցույց տալիս, թե ինչ կանի ընդդիմության հետ: Ունենալով  նման օրինակ, դուք ինձ ասում եք՝ ժողովրդին խառնամբոխ եք ասել. Բառարանը բացեք, նայեք, խառնամբոխ բառի մեջ վիրավորական ոչինչ չկա:

Ես քննարկման ժամանակ ասացի, որ այս հայհոյանք տվողը թող իմանա, որ տականք, սրիկա է եւ ղալաթ կանես, որ նման բան կասես, ինձ հրավիրեցին ոստիկանություն: Ես ասել եմ՝ ղալաթ կանես, սրիկա, թույլ չեմ տա:

Եթե դուք լինեիք, ի՞նչ կանեիք: Եթե տղամարդու մոտ ասած լիներ, առնվզն այդ տամարդը քիթ-մռութին կհասցներ, իսկ եթե կինը երեւի կթքեր երեսին ու ճիշտ կաներ: Որովհետեւ այդպիսի այլանդակ հայհոյանք առաջին դեմքի կողմից ուղղակի խյտառակություն »,-ասց նա:

Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ նաեւ ՔՊ-ական պատգմավոր Նարեկ Բաբայանին, նշելով, որ նա կարողացել է ԱԺ խցկվել որպես իր կնոջ օժիտ:

Դրանից հետո նիստը նախագահող Սիսակ Գաբրիելյանն ընդհատեց ելույթը՝ ասելով. «Ձեր տարիքը հարգելով եմ ասում, չեմ ուզում այստեղ այլ բան ծավալվի: Նիստի բնականոն գործունեությունն ապահովելու համար ձեր ելույթն ավարտում եմ»:

Սիսակ Գաբրիելյանը ցանկացած քվեարկության դնել Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը:

Ռուբիկ Հակոբյանն էլ արձագանքեց. «Սպասիր, ես հանում եմ իմ թեկնածությունը, ինձ հետ այդ տոնով մի խոսիր, ձենդ կտրիր, ասում եմ»:

«Կարո՞ղ է հիմա մի հատ էլ ջուր շփեք»,-ասաց ՔՊ-ական կին պատգակավորներից մեկը, ինչին Ռ. Հակոբյանն ասաց. «Այո, եւ կշփեմ: Ձենդ կտրիր, վեր ընկիր տեղդ: Էս կանոնակարգը նաեւ ես եմ գրել, գիտեմ՝ ինչ է պահանջւմ: Իրավուն չունեք ընդհատել ինձ: Իմ կյանքը նպատակը ձեր նման անտակտ խուլիգաններին դաստիարակելն է»:

Սիսակ Բագրիելայնն էլ պատասխանեց. «Քո ծնողն է անտակտ խուլիգանը, որ քեզ էդքան տարի մեծացրել ա, ու էդքան բան չի սովորացրել»:

Իրավիճակը լարվեց, Սիսակ Գաբրեիլայնը վեր ելավ տեղից, մոտեցավ Ռուբիկ Հակոբյանին: Հնչեցին վիրավրանքներ՝ էշ, ոչխար, կթքեմ վրեդ, անասուն, հակահիգիենիկ կերպար:

Նիստն ընդհատվեց, իսկ Սւսակ Գաբրիելյանը դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, ասաց. «Ուզում եք մարդիկ վերջնականապես զզվե՞ն ձենից»: