Ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի բռնկման պարագայում հաջորդ ճակատը կարող է լինել ՀՀ և Ադրբեջանի միջև

Մանրամասներ

1

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը աշխարհաքաղաքական զարգացումների հետ է կապված, ուղիղ առնչություն ունի ապագայում սպասվող զարգացումների հետ։

Նախագահն իր ուղերձում հստակ երեք անգամ նշեց արտաքին քաղաքականության մեջ իր՝ ազդեցություն չունենալու մասին։ Այսինքն՝ նա վտանգներ է տեսնում, իր խոսքի սկզբում նաև նշում է, որ ՀՀ-ն այդպես էլ անկախ պետություն չդարձավ։ Եվ այս ամենն ըստ էության կապված է ռուս-ուկրաինական լարվածության հետ։

Մենք ականատես եղանք, որ օրեր առաջ ուկրաինական հարցը Ալիև-Պուտին ձևաչափով քննարկվեց, տեղի ունեցավ Ալիևի այցը Ուկրաինա։ Հնրավոր է ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի բռնկման պարագայում հաջորդ ճակատը լինելու է ՀՀ և Ադրբեջանի միջև։ Եվ, ցավոք, պատմությունը մեզ դասեր տվել է, մենք տեսել ենք, թե ինչպես է ռուս-թուրքական պայմանավորվածության հետևանքով ՀՀ-ն կորցնում տարածքներ, հայտնվում մի այնպիսի իրավիճակում, որ ՀՀ-ն ինքը խնդրի այլ պետության կազմ մտնելու պահանջով։

Դրա վառ օրինակը Միութենական պետության մասին խոսակացություններն են։ Բոլորը շաղկապված են, Ղազախստանի զարգացումները նաև այս համատեքստում կարող ենք դիտարկել:

Մոսկվան ձգտում է հետխորհրդային տարածքում իր մենաշնորհի ճանաչմանը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում