Փաշինյանի դեմ դավաճանության կասկածով քրեական գործ չհարուցելու բողոքի քննությունն ավարտվեց. որոշումը կհրապարակվի վաղը

Մանրամասներ

1

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ դավաճանության կասկածով քրեական գործ չհարուցելու բողոքի քննությունը։

Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նիստի ավարտից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ քրեական գործ չհարուցելու դատախազության որոշումը հակաիրավական է։

«Մեր կարծիքով՝ կանխամտածված իրականացվել է մի գործողություն, որն առերևույթ պետական դավաճանության հատկանիշներ է պարունակում և որը հանգեցրել է ոչ միայն Արցախի 75 տոկոսի կորստի, ոչ միայն հազարավոր զոհերի, տասնյակ հազարավոր հաշմանդամների, այլ նաև մեր անվտանգության համակարգի հիմնարար խաթարմանը։ Սրա թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որոնք իրենց համակցված գործողություններով կատարել են առերևույթ առանձնապես ծանր հանցագործություն։ Մեր դիմումը եղել է, որպեսզի հարուցվի քրեական գործ, և այս բոլոր փաստերին, փաստարկներին անդրադարձ կատարվի՝ անաչառ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննության միջոցով։ Այն, ինչ Դատախազությունն արել է, դա, մեր խորին համոզմամբ, հակաիրավական է»,- նշեց նա։