Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հետ քննարկում է Ռուսաստանը Swift գլոբալ վճարային համակարգից անջատելու հարցը

Մանրամասներ

ա

Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հետ քննարկում է Ռուսաստանին Swift գլոբալ վճարային համակարգից անջատելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, փոխանցում է Reuters-ը։

«Կասկած չկա, որ սա շատ հզոր զենք կլինի… Բայց վախենում եմ, որ իրականում այն հնարավոր կլինի տեղակայել միայն Միացյալ Նահանգների օգնությամբ։ Մենք դա քննարկում ենք»,- ասել է նա օրենսդիրներին: