Կրեմլը մեծ անհանգստությամբ հետևում է ԱՄՆ գործողություններին. Բանակցությունները դադարեցվել են

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետագա բանակցություններում հստակությունը կերեւա անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկություններին ամերիկյան կողմի պատասխանն ստանալուց հետո. դրա հետ մեկտեղ Կրեմլում անհանգստությամբ են հետեում Նահանգների կողմից լարվածության սաստկացմանը: Այդ մասին հունվարի 25-ին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պեսկովին հարցրել են այն մասին, թե բանակցությունների ընթացքի վրա ազդում է արդյոք այն փաստը, որ ԱՄՆ-ը 8,5 հազար զինվորականների բարձր պատրաստության վիճակի է բերել Եվրոպա տեղափոխման համար:

«Բանակցությունների ընթացքի վրա չի ազդում, բանակցությունները, ըստ էության, ներկա փուլում ավարտվել են: Այն բանից առաջ, երբ ըմբռնում լինի, թե ինչպես եւ երբ մենք կշարունակենք, հարկավոր է ստանալ հենց այն հռչակավոր տեքստը: Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա այս շաբաթ»,-նշել է նա:

«Իսկ այն, ինչը տեղի է ունենում թե՛ տեղեկատվական առումով, թե՛ դե-ֆակտո ԱՄՆ-ի կողմից լարվածության սաստկացման առումով, մենք ձեզ հետ հենց երեկ այդ մասին շատ ենք խոսել, այստեղ ոչինչ չի փոխվում: Մենք մեծ անհանգստությամբ ենք հետեւում ԱՄՆ-ի այս գործողություններին»,-հավելել է Պեսկովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: