Խորվաթիան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դեպքում մինչև վերջին խորվաթ զինվորը հետ կկանչի ՆԱՏՕ-ից

Մանրամասներ

1

Խորվաթիայի իշխանությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության բռնկման դեպքում հետ կկանչեն իրենց զինծառայողներին Արևելյան Եվրոպայում տեղակայված ՆԱՏՕ-ի ուժերից: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Զորան Միլանովիչը:

«Ես՝ խորվաթական բանակի գլխավոր հրամանատարս, հետևում եմ հայտարարություններին, որոնց համաձայն՝ ՆԱՏՕ-ն (ոչ թե առանձին պետություն, ոչ էլ ԱՄՆ-ն) մեծացնում է իր ներկայությունը և հետախուզական նավեր է ուղարկում: Մենք ոչ մի կապ չունենք և չենք ունենալու, ես դա երաշխավորում եմ», -ասել է երկրի նախագահը՝ ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ:  

«Խորվաթիան ոչ միայն չի ուղարկի, այլև էսկալացիայի դեպքում հետ կկանչի բոլորին՝ մինչև վերջին խորվաթ զինվորը»,- խոստացել է Միլանովիչը: