Հայաստանից դրական լուրեր ենք ստանում․ Ալիև

Մանրամասներ

1

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ռոստամ Քասեմիի հետ հանդիպման ժամանակ, ով այցով գտնվում է Բաքվում, հայտարարել է, որ Հայաստանից դրական լուրեր են ստանում։

«Դուք երեկ ինքներդ էլ ծանոթացաք Զանգեզուրյան միջանցքի ստեղծման աշխատանքների հետ։ Արդեն հաջողությամբ ընթանում են ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհների շինարարությունը։ Մենք դրական լուրեր ենք ստանում Հայաստանից։ Հայաստանն էլ իր կողմից է սկսել իրականացնել այդ աշխատանքներոը։

Հույս ունենք, որ հետպատերազմական շրջանում այն ռեգիոնի համար նոր հնարավորություններ կբացի։ Իհարկե, այդ աշխատանքներում մեծ է Իրանի ներդրումը»,- ասել է Ադրբեջանի նախագահը իրանցի նախարարին, ով նաեւ հանդիսանում է իրանա-ադրբեջանական համատեղ տնտեսական համագործակցության համանախագահը։