Արցախի Կարմիր Շուկա գյուղի բնակիչները փակել են ադրբեջանական ավտոշարասյան ճանապարհը

Մանրամասներ

1

Արցախի Կարմիր Շուկա գյուղի բնակիչները ժամանակավորապես՝ մոտ 20 րոպե, փակել են գյուղով անցնող ադրբեջանական ավտոշարասյան ճանապարհը։

Ճանապարհի փակման պատճառը ադրբեջանցի զինվորականների կողմից իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք անցած անասուններին վերադարձնելուց հրաժարվելն է։

Միջադեպին միջամտել են ոստիկաններն ու խաղաղապահները։ Նրանց՝ գյուղի բնակիչների հետ վարած բանակցություններից հետո պայմանավորվել են բացել ճանապարհը։ Ադրբեջանական չորս մեքենաներն անցել են և խոստացել, որ անասունները կվերադարձնեն։