Ալիևի վիճակն այնքան էլ լավ չէ, ինչքան մեզ են փորձում դրանում համոզել․ Իրանագետ

Մանրամասներ

ա

Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի վիճակն այնքան էլ լավ չէ, ինչքան մեզ են փորձում դրանում համոզել։ Իրականում նա մի քանի ճակատով ենթարկվում է բավականին խիստ և լուրջ ճնշումների։ Ֆեյսբուքյան իր էջում գրում է իրանագետ Ահարոն Վարդանյանը։

«Ամենայն հավանականությամբ, նա մի շարք խոսք տված բաներ ունի ինչպես Հյուսիսին, այնպես էլ Հարավին և Արևմուտքին։ 

Դատելով արևմուտքից եկող ազդակներից՝ նա հատկապես այս ուղղությամբ թերացել է իր խոստումների մեջ, ինչի հետևանքով  պարբերաբար նրան «սև թղթեր» են ուղարկվում ամենատարբեր ուղղություններից։ 

Մասնավորապես նախօրեին Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գղոսն այցելել է Ադրբեջանի թալիշաբնակ հատվածներ, լուսանկարներ հրապարակել, հիացել թալիշական հյուրասիրությունից և այլն։ 

Չեմ կարծում, թե ձմեռվա կեսին ֆրանսիացի դեսպանն հենց այնպես, իր հաճույքի, համար վեր կենար ու գնար թալիշական լեռներ և գովերգեր թալիշական հյուրասիրությունը ու մի քանի անգամ շեշտադրեր «թալիշ» անունը, լուսանկարներ հրապարակեր»,-գրել է նա։