Ինչքան շուտ՝ այնքան ավելի լավ․ Փաշինյանը՝ օր առաջ դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողով ձևավորվելու մասին

Մանրամասներ

1

Գիտեք, որ Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ և գործը տանել դեպի դեմարկացիա և դելիմիտացիա՝ երկկողմ հանձնաժողովի ձևավորում։ Այս մասին առցանց մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովը պետք է օր առաջ ձևավորվի.

«Ինչքան շուտ՝ այնքան ավելի լավ»։

Հիշեցնենք, որ ԱԺ ամբիոնից ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ռուսական կողմին և ռուսական կողմի միջնորդությամբ՝ Ադրբեջանին:

Ավելի ուշ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, թե դեռևս չունեն Բաքվի գրավոր արձագանքը։