Տավուշի նախկին մարզպետ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հայկ Չոբանյանը նշանակվել է ԱՏՁՄ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն։
Հիշեցնենք, որ 2021 ապրիլի 2-ին Հայկ Չոբանյանը նշանակվել էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար եւ պաշտոնավարեց մինչեւ օգոստոս ամիսը։
Թե ինչն էր պատճառը, որ ընտրություններից հետո կազմավորվող կառավարության կազում նա չընդգրկվեց, պարզ չէ։ Նրա փոխարեն նշանակվեց մասնագիտությամբ տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։
Նոր կառավարության կազմավորումից հետո՝ օգոստոսին տված հարցազրույցներից մեկում Հայկ Չոբանյանն ասել էր, որ ինքը շուտով առաջարկություն կստանա եւ կլինի կառավարության կազմում։
0Comments